ՁՄՌԱՆ ՑՈՒՐՏ ԳԻՇԵՐ

ՁՄՌԱՆ ՑՈՒՐՏ ԳԻՇԵՐ - Միսաք Մեծարենց Համբույրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
թո՜ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին
ու զով շաղերուդ կախարդանքը թաց... » Կարդալ ամբողջությամբ

Վերջին աղոթք

Վերջին աղոթք - Եղիշե Չարենց

Տե՜ր իմ , -էությու՛ն իմ, - հարազատ իմ, -այսինքն`
Ա՛յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել,-
Ա՛յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպե՛ս հենց, ինչպես իր հետ ինքը,-

Չե՞ս զարմանում, Տե՜ր իմ, որ ես դիմում եմ քեզ,

» Կարդալ ամբողջությամբ

Այո, հենց սա է սերը, Մարիա

Zulo (Սամվել Զուլոյան) - Այո, հենց սա է սերը, Մարիա

Այո, հենց սա է սերը, Մարիա,
Վշտի կաթիլ է, տառապանքի ծով,
Մեռնող երազի հևքն են Մարիա,
Խաբված անուրջի աչքերը լացող։
Ոչ, մնաս բարով պետք չէ, Մարիա.
Հեռացողներին ճամփան չի ների,
Գիտե՞ս, ինձ մի օր մի ծեր սատանա
Պատմեց լեգենդը մեռնող ճայերի։
Նրանք ապրում են ծովերի վրա`
Ծով ու երկնքի կապույտին գերի,
Բանտված ճախրանք է երազը նրանց,
Ու մա

» Կարդալ ամբողջությամբ

Ինչպես ամեն հեքիաթի մեջ

Ինչպես ամեն հեքիաթի մեջ - Զուլո (Սամվել Զուլոյան) Ինչպես ամեն հեքիաթի մեջ,
Ուր միշտ բարին պիտի հաղթի,
Հուշը կրկին տանում է մեզ
Կեռմաններով ոգու գաղթի։
Եվ ինչպես հին երգից եկած
Արքայազն թափառական`
Փնտրում ենք մեր բախտը բեկված`
Ճամփաներում կախարդական,
Մեր մանկության երկիրն հեռու`
Զարմանքի ու չգիտության,
Ուր ապրում է ոսկե ուրու`
Հրաշք հավքը մեր մանկության։
Հուշի փոշոտ ճամփաներո » Կարդալ ամբողջությամբ

Հոգնել եմ արդեն

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն։

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն... » Կարդալ ամբողջությամբ

Հարդագողի ճամփորդները

ՀԱՐԴԳԱՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ - Եղիշե Չարենց Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ - ու հավիտյան երազել... » Կարդալ ամբողջությամբ

Օդն անսեր դողդողաց քո ուրվաձայն շնչից...

Զուլո (Սամվել Զուլոյան) - Zulo (Samvel Zuloyan) - Зуло (Самвел Зулоян) Օդն անսեր դողդողաց քո ուրվաձայն շնչից,
Ու կանգ առավ օրը սրտիս վերջին զարկից:
Ծմրած, ծմրած հանգավ հողը մայթերին թաց,
Խուլ մռլտաց քամին աշնան հոգեվարքի:

Տեսիլվեցին նորից, ու աչքերով դեռ բաց` 
Ես զգացի, տեսա հևքը անդրաշխարհի,
Եվ անհայտի կապույտ մշուշներում զնգաց
Ոսկեվորիկ զանգը անէ քո տաճարի...
» Կարդալ ամբողջությամբ

Մի լավ աղջիկ, որ նման էր թիթեռի...

զուլո (սամվել զուլոյան) - Մի լավ աղջիկ, որ նման էր թիթեռի...

Մի լավ աղջիկ, որ նման էր թիթեռի,
Ծաղիկ փնտրեց, փնտրե~ց, փնտրե~ց ու մեռավ:
Ցավի նախշ կար նրա նրբին թևերին,
Թևիկն այրեց, սրտիկն այրեց ու մեռավ:

Նա չէր ծնվել ...Օ~դ էր, ծու~խ էր երևի,
Չլսեցին, չփնտրեցին, չտեսան:

» Կարդալ ամբողջությամբ

ԻՆՁՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՍ

Զուլո (Սամվել Զուլոյան) - Zulo (Samvel Zuloyan) - Зуло (Самвел Зулоян) Ես կամ այսօր` երեկվա ու վաղվա մեջ,
Ես լոկ ձև եմ, ես ստվերն եմ իմ նախկին.
Այն ո՞վ նետեց իմ վրա քարն առաջին,
Ո՞վ էր, արդյոք, որ ինձ ինձնից դուրս վանեց:
Ո՞վ դարձրեց ինձ ինձանից այսքան մեծ-
Համր ու անկյանք` քարե արձան Աստծու...
Առաջինը ո՞վ իմ ձեռքով սպանվեց,
Առաջինն ո՞վ ինձ սպանեց իմ ձեռքով... » Կարդալ ամբողջությամբ

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Եվ Շամիրամն է Արային սիրել
Ու հոգին լցրել սիրո տրփանքով,-
Ուզել է տիրե՛լ վսեմ հայորդուն,
Ուզել է դյութե՜լ, կախարդե՜լ մեկեն:
Ասել է` արի՛, դարձիր իմ արքան,
Ու թագավորիր Ասորեստանում.-
Քո Հայաստանն էլ դու թագավորիր,
Միայն թե դարձիր սերն իմ` իմ երկրում:
Սիրո՜ւմ եմ ես քեզ, Արա, իմ անգին,
Աչքերիս լույսն էլ թող քեզ լո՜ւյս դառնան,
Միայն թե արի՛, տիրի՛ր իմ հոգուն,
Սիրի՛ր ինձ, Արա՜, սիրով քո հա » Կարդալ ամբողջությամբ