Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով...
Ես ձեզ ասում եմ՝ կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ.
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք - միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք։
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կըգա ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայ դասական պոեզիա, 833 օր առաջ
Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս...
- Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի։
Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
- Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։
Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
- Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի´ հրճվիր » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայ դասական պոեզիա, 833 օր առաջ
Լինեի չոբան սարերում հեռու...
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:
Գնայիր աղբյուրն ու ետ դառնայիր,
Թեթև, որպես վիթ ելնեիր ձորից,
Մի ջուր տայիր ինձ քո լի սափորից
ՈՒ վըրանիս մոտ հանգստանայիր:
Եվ վերջալույսին մի օր, օ, մի օր,
Մանիշակագույն սարերի լանջին
Բացվեինք իրար խոսքերով չնչին,
Բայց ուխտը լիներ անխարդախ ու խոր:
ՈՒ երբ գնայիր, գիշեր » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայ դասական պոեզիա, 835 օր առաջ
ԼԻԼԻԹ (ՀՐԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ)
Հրապարակող` ՀԱՅԱՐՏ, Բաժին` Հայ դասական արձակ, 839 օր առաջ
ԱՍՊԵՏԱԿԱՆ
Օրերի գորշ ճամփեքին
Երգում էր հարվածը հատու,
Մահացու հարվածը իր տեգի:
Երգում էր նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ալ-կրակ,
Երգում էր սերը նրանց սև
Ու վերքի արյունն ալվլան... » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ՀԱՅԱՐՏ, Բաժին` Հայ դասական պոեզիա, 840 օր առաջ
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի...
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին... » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ՀԱՅԱՐՏ, Բաժին` Հայ դասական պոեզիա, 848 օր առաջ
Լուսաբացին
Լացի՜ն, լացի՜ն
Վարդերը՝ սև թերթեր բացին...
Լուսաբացին,
Ջինջ, լուսածին
Հավքեր թռան լուռ, գնացին...
Լուսաբացին,
Ուռին, հացին
Առվի ափին մեղմիկ լացին...
Լուսաբացին,
Ես տուն դարձին,
Խամրած գտա իմ սիրածին...
Լուսաբացին,
Շաղ ու թացին,
Սրտիս համար շիրիմ բացին... » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ՀԱՅԱՐՏ, Բաժին` Հայ դասական պոեզիա, 848 օր առաջ
Կուզեմ հիմի փչե զուռնեն
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:
Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:
Երթամ - ուրիշ գոզալների գիրկ » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` արեւածագ, Բաժին` Հայ դասական պոեզիա, 841 օր առաջ
Անքնություն
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.--՝
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են, ձիերը,
Մօտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքիս մեջ հիմա.--՝
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ... » Կարդալ ամբողջությամբ
Հրապարակող` ՀԱՅԱՐՏ, Բաժին` Հայ դասական պոեզիա, 848 օր առաջ
ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ
Հրապարակող` ՀԱՅԱՐՏ, Բաժին` Հայ դասական արձակ, 846 օր առաջ