ԴԱՎՈՆ

Հողե հատակին բացված անկողնում պառկած է Դավոն։ խնամքով սափրված է, հագել է բոլորովին նոր սպիտակեղեն– դեռ անցյալ տարվանից էր գնել՝ հատուկ այսօրվա համար— և, օրն է՝ հագել է ու մաքուր անկողնում մեկնվել թիկունքն ի վար։ Աչքերը կիսախուփ են, թևերը՝ ծաղկավոր վերմակին ձգած, շապիկի փողպատը բաց է, և կրծքի ճերմակ մազերը խճճված եղյամի պես գլխահակ խորհում են։ » Կարդալ ամբողջությամբ

ՄԻՐՀԱՎ


Աշուն էր, պայծառ աշուն...

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերին այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնար » Կարդալ ամբողջությամբ