Մեկնարկեց Orange գրքի մրցույթը

Orange գրքի մրցույթ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված) և մշտապես բնակվում են Հայաստանում:
» Կարդալ ամբողջությամբ

Լույս է տեսել Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն

Լույս է տեսել ժամանակակից հայ գրող Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն:

Շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 17:00-19:00 Բյուրոկրատ խանութում և նույն օրը 20:00-22:00 Ուլիխանյան ակումբում: » Կարդալ ամբողջությամբ

Հայ-ճապոնական գրական մշակութային մերձեցման երեկո

Հայ-ճապոնական գրական մշակութային մերձեցման երեկո Հունիսի 22-ին, ժամը 18:00-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը և Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում են հայ-ճապոնական գրական մշակութային մերձեցման երեկո «Նվիրում» խորագրով:

Երեկոն նվիրվում է Ճապոնիայում երկրաշարժի զոհերի հիշատակին: » Կարդալ ամբողջությամբ

Արփի Ոսկանյանի «Մարադոնան և Ռոնալդինյոն» գրքի շնորհանդեսը

Արփի Ոսկանյանի «Մարադոնան և Ռոնալդինյոն» գրքի շնորհանդեսը

Հունիսի 4-ին ժամը 18:00-ից 19:30 Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից Անգլիական այգում տեղի կունենա Արփի Ոսկանյանի «Մարադոնան և Ռոնալդինյոն» գրքի շնորհանդեսը:


Սա լեգենդար ֆուտբոլիստների կյանքի մասին պատմող գիրք չէ, ոչ էլ նրանց արվեստի համեմատական ուսումնասիրություն։ Սա ժամանակակից հեքիաթ է՝ հիանալի պատկերազարդումներով՝ հասցեագրված ինչպես երեխաներին ու պատանիներին » Կարդալ ամբողջությամբ

Չարենցի հայրական տունը թուրք թմրամոլների ո՞րջ

Չարենցի տունը Կարսում Հրապարակախոս Հովիկ Չարխչյանը վստահ է, որ թուրքական թերթերում և կայքերում ներկայացվող կիսաավերակ տունը Չարենցի Կարսում գտնվող հայրական օջախը չի: Նրա խոսքով, ցանկացած չարենցագետ, եթե մի քիչ իրեն նեղություն տա, հեշտությամբ դա կարող է ապացուցել: «Կան փաստեր, վավերագրեր, քարտեզներ, վկայություններ, ականատեսների հիշողություններ: Բայց արի ու տես, որ բոլորը բերանները ջուր են առել ու սկսել են թուրքերի... » Կարդալ ամբողջությամբ

2010 թ. «Բուկեր»-ի գլխավոր մրցանակը տրվեց 68-ամյա գրող Հովարդ Ջեյկոբսոնին

2010 թ. «Բուկեր»-ի գլխավոր մրցանակը տրվեց 68-ամյա գրող Հովարդ Ջեյկոբսոնին Հոկտեմբերի 12-ին Բրիտանայում գրականության ասպարեզում ամենահեղինակավոր The Man Booker Prize մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց 2010 թ. գլխավոր մրցանակակրի անունը: 2010 թ. «Բուկեր»-ի գլխավոր մրցանակը տրվեց 68-ամյա գրող և լրագրող Հովարդ Ջեյկոբսոնին (Howard Jacobson) «Ֆինկլերի հարցը» (The Finkler Question) կատակերգական վեպի համար:

Հովարդ Ջեյկոբսոնը արդեն երկու անգամ հասցրել էր... » Կարդալ ամբողջությամբ

Պարապ վախտի խաղալիք

Պարապ վախտի խաղալիք Վերջերս Հայաստանում կազմավորվել և զարգացել է հասարակական մի գործելակերպ, որն առկա կառավարական կամ ընդդիմական համակարգից դուրս քաղաքացիներին համախմբում է նրանց մտահոգող հասարակական կամ համայնքային խնդիրների շուրջ: Խմբավորումները բազմազան են, խնդիրները` իրական և հրատապ... » Կարդալ ամբողջությամբ

Ինչպես գրքերում

Արամ Պաչյան - Ինչպես գրքերում Կան անհավատալի պատմություններ, որոնց հանդիպում ես միայն գրքերում, բայց արի ու տես` կան անհավատալի պատմություններ, որոնք տեղ են ունենում նաեւ գրքերից դուրս: 2012 թ.-ին Երեւանը կրելու է գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը: Միթե սա նման չէ հրաշքի, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը բազմաթիվ հիանալի տարբերակներից ընտրում է մի մայրաքաղաք, որն ամենաքիչն է հետաքրքրված գրքի մշակույթով... » Կարդալ ամբողջությամբ

“Թումանյանական հեքիաթի օր” Դսեղում` 6-11-ը սեպտեմբերի

Թումանյանական հեքիաթի օր Դսեղում Արդեն երրորդ տարին է ինչ Լոռու մարզի Դսեղ գյուղում Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոն ՅՈՒՆԻՄԱ- Հայաստանը կազմակերպում է "Թումանյանական հեքիաթի օր" խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն:

Փառատոնի գաղափարը մտահղացվել է ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի կողմից` նպաստելու համար մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը... » Կարդալ ամբողջությամբ

Հայ երիտասարդ գրողին կճանաչի նաև գերմանացի ընթերցողը

Հայ երիտասարդ գրողին կճանաչի նաև գերմանացի ընթերցողը Սաքսոնիա-Անհալթի “Ֆրիդրիխ Բոդդեքեր” միության ղեկավար, գրող Յուրգեն Յանկովսկին և ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը կնքել են գրական համագործակցության և գործընկերության հուշագիր` միտված Գերմանիայի և Հայաստանի միջև գրական կապերի աշխուժացմանն ու փոխշփումների զարգացմանը: Ըստ համաձայնագրի, գործընկերային փոխհարաբերությունները կկառուցվեն երկու երկրներում տեղի ունեցող գրական կարեւոր իրադարձությունների մասին... » Կարդալ ամբողջությամբ