Հոքուներ և թանկաներ

Նոր տարին անցավ:
Կյանքս գնում է
Իր սովորական
Թախծոտ
Ճամփեքով:
. . .
Հին թերթի համար:
Տես, տես, ա'յ այստեղ,
Բանաստեղծություններս են
Գովում:
Թող որ ընդամենը մեկ-երկու տողով:
. . .
Կինս ու դուստրս
Ինձ այցի եկան:
Ի՜նչ ուրախություն:
Ես կրկին գտա
Սիրտս իսկական:
. . .
Օ՜, դժբախտ իմ հայր:
Տեսնում եմ, թերթը նա մի կողմ դրեց.
Արդեն ուժ չունի նա էլ կարդալու:
Եվ բակի խորքում
Հիմ » Կարդալ ամբողջությամբ

Հոքուներ և թանկաներ

Փակում եմ աչքերս,
Սակայն նրանց դեմ
Ոչինչ չի կանգնում:
Ես շատ տխուր եմ:
Աչքերս ստիպած բացում եմ նորից:
. . .
Կեղտոտ ձեռքերս
Հանդարտ լվացի:
Ինչպիսի փոքր մի ուրախություն:
Օրվա ընթացքում
Միակ հրճվանքը:

. . .
Ննջելով՝
Իմ սրտին էի ես նախատում:
Նա միշտ սպասում է.
«Ինչ- որ մի լավ բան վաղը կլինի,
Վաղը կլինի»:

. . .
Ես տարօրինակ մի գլուխ ունեմ:
Միշտ մտածում է
Անհասի մասին:
Մի՞թե այ » Կարդալ ամբողջությամբ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (թարգմ. Ռ. Մանուկյանի)

ԱԲՈՒ ԱԼԱ ԱԼ ՄԱԱՐԻ Սիրիացի Աբու ալ-Ալա ալ-Մաարին (973-1057) արաբական դասական պոեզիայում իր ուրույն տեղն ունի: Նրա ստեղծագործություններն իրենց խորին խոհականությամբ համարվում են ոչ միայն միջնադարյան արաբական պոեզիայի գլուգործոցներ, այլև` արաբամուսուլմանական խալիֆաթի բարդ ու բազմատարր մշակույթի յուրահատուկ միաձուլում:
4 տարեկանում ծաղկախտ հիվանդությունից աչքերը կուրանում են, ինչը, սակայն, նրան չի խանգարում » Կարդալ ամբողջությամբ

Հոքուներ և թանկաներ

Հոքուներ և թանկաներ Իմ այս խելագար,խելագար կյանքում
Շատ է պատահում,
Որ հանկարծ կանգնում ու խորհում եմ ես...
Դու գիտե՞ս,գիտե՞ս,
Արդյոք,ու՞մ մասին:

. . .
Տարին վազում է տարվա ետևից:
Քեզանից հեռու,
Ամեն տարվա հետ
Ավելի ուժգին
Ես սիրում եմ քեզ:

. . .
Ձեռնոցս էի հանում
Եւ հանկարծ
Ձեռքս կարկամեց:
Սրտիս վրայով » Կարդալ ամբողջությամբ

ՄՆԱ

Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա...
» Կարդալ ամբողջությամբ

Հոքուներ և թանկաներ

Ռուսերենից թարգմանել է Այդին Մորիկյանը:

1 » Կարդալ ամբողջությամբ